Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Զախարյանը  դատապարտվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-23-2

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա  պայմանական ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի   դատավոր Արշակ Վարդանյանը նրան մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում՝ անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար:  Անի Զախարյանին  վճիռը չի բավարարում:  Նա ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում է դիմել ՄԻԵԴ:  «ՄԻԵԴ դիմելուց  արդեն պետք է պահանջեմ բավականին մեծ  նյութական վնասի փոխհատուցում»,- ասաց Անի Զախարյանը: Հիշեցնենք, որ  մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել Անի Զախարյանին եւ դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման: