Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաչե Գաբրիելյանը չի վախենում իշխանության քննադատությունից (տեսանյութ)

Տնտեսություն
vache

Վերահսկիչ պալատի նախագահը կադրային ռեզերվ է ուղարկել 14 աշխատակցի: Չնայած դրան՝ կառույցը նոր կադրերի համալրման անհրաժեշտություն ունի. «6 ամիս նրանք իրենց հասանելիք աշխատավարձը ստանալու են, ու ես կոնկրետ մեկ անձ չգիտեմ, որ բողոքով դիմած լինի: Ինձ կարող եք ասել կոնկրետ աշխատակցի անուն-ազգանուն, որին հրավիրենք, տեսնենք՝ ինչ էր պնդում»,- ասում է ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը: Իրենց քայլերը Լեւոն Յոլյանը պատճառաբանում է կառուցվածքային որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունից: Արդյոք նա իր նախորդի՝ Իշխան Զաքարյանի նման կանի աղմկահարույց բացահայտումներ եւ չի վախենա գործող իշխանության քննադատությունից. «տեսեք՝ էլի ենթադրություն արեցիք՝ գուցե չթողնեն, եթե նման իրավիճակ կստեղծվի, նոր էդ հարցը տվեք»,- նկատել է տալիս Լեւոն Յոլյանը: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը միանշանակ չի վախենում իշխանության քննադատությունից՝ մենք կարողացել ենք ԵՏՄ անդամակցության տարիներին 170 մլն-ոց այդ շուկայից օգուտ ունենալ «Մինչ այդ ՌԴ-ից եւս առեւտուր անում էինք,  ունեինք Ազատ առեւտրի համաձայնագիր, հիմա Մաքսային միության մեջ ենք, որի հետեւանքով մաքսային ձեւակերպումներ եւ բազմաթիվ այլ գործառույթներ թեթեւացել են, մաքսատուրքը նվազել է»,- ասում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:  Համաշխարհային բակն իր զեկույցում նշել է, որ ՀՀ-ում գործարար միջավայրի խոչընդոտներ կան, կա հովանավորչություն, եւ իշխանություններն այս ուղղությամբ միայն խոսում են ու կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում. «ՀԲ-ն ասում է, որ Հայաստանում որեւէ լավ բան չկա՞, ճի՞շտ եմ հասկանում ձեզ: Կոնկրետ խնդիր ասեք»հարցադրում է անում Վաչե Գաբրիելյանը:   Փոխարենը նախարարը նույն զեկույցից մեջբերեց մեկ այլ հատված, որտեղ նշված էին իշխանությանն ուղղված գովեստի խոսքեր՝ գործարարությամբ զբաղվելու համաթվով մենք ունեցել ենք առեւտրային պայմանների բարելավում: