Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական պարտքն աճել է, բայց դեռ սահմանագծին չենք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vardan-aramyan

Կառավարությունն այսօր ներկայացրեց 2016թ. պետական բյուջեի կատարողականը։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր բացման խոսքում հույս հայտնեց, որ կլինեն կառուցողական քննարկումներ։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով անցած տարի կատարած իրենց աշխատանքները, նշեց, որ տարին ամփոփել են 0,2 տոկոս տնտեսական աճով, դեֆիցիտը` 150 մլրդ դրամ. «Պետական պարտքը իհարկե աճել է, սակայն, եթե չվերցնեինք, ապա տնտեսական բացասական ցուցանիշնեով էինք փակելու տարին, քանի որ արտաքին ազդակները բավականին վատն էին։ Տարին փակել ենք 1 տրիլիոնից ավելի եկամուտների ծավալով, ընդհանուր եկամուտներում հարկային եկամուտներն իրենց կշռով էապես ավելացել են, ունենք 127 մլրդ-ի շահութահարկ։ Անուղղակի հարկերի կշիռը 3 տոկոսային կետով ընկել է։ Կապիտալ ծախսերը պետք է վերականգնվեն դեֆիցիտի նկատմամբ։ Պետական պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 5,9 մլրդ դոլար, որից 5,4 մլրդ դոլարը կառավարության պարտքն է։ Այս գումարից արտաքին պարտքը կազմում է 4,3 մլրդ դոլար։ Պետական պարտքն անվանական առումով չի աճել նախորդ տարվա համեմատ, հակառակը` նվազել է։ Ամեն ինչ կախված է եղել փոխարժեքի տատանումներից։ Պետական պարտքի զգալի աճ կա 2015-16թթ.։ 2016թ. պարտքի շեշտադրումը փոխել ենք դեպի ներքին պարտքի։ Պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից։ Ներքին պարտքը ավելի հուսալի է, քանի որ գումարները շրջանառվում են քո ներքին շուկաներում ու ռեզիդենտների շրջանում։ Ունենք արտաքին պարտքի արտոնյալության բարձր սահման` 64 տոկոս. որքան բարձր եկամուտով երկիր դառնանք, այնքան արտոնյալությունը նվազելու է։ Ճիշտ է` պարտքի աճ ենք ունեցել, սակայն ունեցել ենք կայուն տնտեսական աճ, ի տարբերություն ԵՏՄ երկրների, որոնք ունեցել են շոկեր։ ՀՆԱ-ի տեսանկյունից պարտքի առումով մենք նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում ենք, դեռ չենք հասել սահմանագծին»։