Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար

Սպորտ
sport-boks-3

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը հաղթահարեց հերթական արգելքը եւ կշարունակի ոսկե մեդալի համար պայքարը: Այսօր մեր 64 կգ քաշային բռնցքամարտիկը կիսաեզրափակիչ մրցամարտում 5:0 հաշվով հաղթեց լեհացի Թոմաս Պոլսկիին եւ դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նա ուժերը կչափի անգլիացի Լյուկ Մաք-Կորմակի հետ: