Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին

Քաղաքականություն
hqdefault

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,- գրում է Սենոր Հասրաթյանը: