Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են». Արման Թաթոյան (տեսանյութ)

Հասարակություն
Vahan-Shirkhanyan

«Մենք որոշում ունենք կայացված. Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվում են»,- այսօր խորհրդարանում, Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հանձնաժողովի արտահերթ նիստում, հիշեցնենք, քննարկվում էր «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը: Արման Թաթոյանը հստակեցրեց`զեկույցում անվանական չեն անդրադարձել այդ խնդիրներին, քանի որ կան դեպքեր, երբ դատապարտյալն ինքը դեմ է լինում նման անդրադարձին: Նաեւ`իրենք գործում են «չվնասելու սկզբունքով»: Ասում է, շատ ավելի բարդ դեպքեր են հայտնաբերում եւ հնարավոր է, որ հրապարակային աշխատանքը խանգարի խնդրի լուծմանը: Արման Թաթոյանը տեղեկացրեց`գրանցել են դեպք, երբ ՄԻՊ-ի որոշումից հետո առողջական խնդիրներ ունեցող անձը ազատ է արձակվել:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով