Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԽՍՀ-ից բռնադատվածները կգտնեն իրենց տվյալները նոր կայքում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arxiv

Հովիկ Հովհաննիսյանը  Սովետական Հայաստանից բռնադատվածների շտեմարանում գտել է իր տվյալները: Ամեն ինչ ճիշտ է:  Տվյալների հավաքագրումն ու թվայնացումը թույլ կտա չմոռանալ պատմության այդ սեւ էջը։  «Ամեն ինչ թողել էինք ունեցվածք բան, գյուղացի մարդ էինք, նորից զրոյից  սկսվեց կյանքը: Իմ կյանքի վրա վատ հետքեր են թողել, իմ ընտանիքի, գյուղի վրա»։ Armeniantotalitaris   նորաստեղծ  պորտալը   «Հազարաշեն»  Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի  նախաձեռնությունն է՝ մոտ երկու տարի  Հայաստանի պետական արխիվում օր ու գիշեր աշխատելու արդյունքը։  Կայքում  ներկայացված է արխիվի միայն մի մասը, առայժմ միայն 1949 թվականի հունիսի 14-ի հրամանագրով Հայաստանից  բռնադատվածների տվյալները։: Մանրամասները՝ տեսանյութում