Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեղեղը սովորական անփութության հետևանք է» (տեսանյութ)

Հասարակություն
gurgen-musheghyan

Երևանի ջրահեռացման համակարգի խողովակներն ու ցանցերը աղբի մեջ կորած են։ Դա է Երևանում անձրևից հետո հեղեղումների պատճառը. «Պետք է մաքրվեն դրանք, որպեսզի նման բաների ականատես չլինենք։ Հեղեղը սովորական անփութության հետևանք է», ֊ասում է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։ Հորդ անձրևի պատճառով նաև խանութներ, այլ շինություններ հեղեղվեցին։ Ճարտարապետի կարծիքով՝ շինարարության ժամանակ հաշվի չի առնվում թեքությունը, ինչը շինարարական նորմերի խախտում է։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ հակադարձում է բնապահպան Կարինե Դանիելյանի այն պնդմանը, որ Երևանում հեղեղումների պատճառը Գետառի փակումն է. «Գետառը պատճառ չէ, դրա փակումը նախագծերով հաստատված է։ Պարզապես պետք է թույլ չտալ, որ հորդ անձրևաջրերը չմտնեն Երևան»։ Նրա պնդմամբ ևս հեղեղումների պատճառը ջրահեռացման համակարգի խողովակների խցանումներն են։