Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա հերետիկոսություն է». քահանա (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-2-2

Երևանցի ավելի քան երեսուն երեխա ամառային արձակուրդները կացնակցնի ոչ միայն լողափերին ու ճամփորդություններով։ ԿԱՆԱ ուսումնական կենտրում այսօրվանից Արարատյան հայրապետական թեմի ամառային դպրոցն է գործելու։ Շեշտը դրվելու է երեխաների հատկապես հոգևոր դաստիարակության վրա։  «Բայց ոչ միայն, մենք ունենք դասընթացներ, որ հոգեբանական են, հոգեբանի խմբակ ունենք, որտեղ աշխատում են երեխայի, նաև՝ ծնողների հետ։ Բայց, բնականաբար, ուղղվածությունը պետք է լինի քրիստոնեական դաստիարակության վրա»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Եսայի քահանա Արթենյանը։ Երեխաների ու Տաճատ ավագ քահանա Դավիդյանի հանդիպումն արդեն իսկ ժպիտով է սկսվում։ Քահանան կարևորում է երեխաների հետ հոգևոր աշխատանքը մինչև 7 տարեկանը, դրանից հետո նրանք արդեն իսկ ինքուրույն են. «Այս երեխաները բոլորն անկեղծ են և եթե նույնիսկ համաձայն  չեն քեզ հետ, ասում են, բայց պատրաստ են նաև անելու»,- ասում է Տաճատ ավագ քահանա Դավիդյանը։ Ամառային դպրոցում հոգևոր կրթությունը տարբերվում է դպրոցում ստացած ուսումից։ Հայ եկեղեցու պատմությունը, որ դպրոցում է ուսուցվում, չի խորանում հոգևոր հարցերի մեջ։  «Մենք ուզում ենք ոչ միայն տվյալներ տալ, այլ նաև՝ ինչպես  պետք է ապրել։ Քրիստոնեությունն ուրիշ բան չէ, քան Աստված սիրելը և հարևանիդ սիրելը քո անձի նման»։ Տաճատ ավագ քահանա Դավիդյանը բացասական է վերաբերում կարծիքներին, որ չի կարելի երեխաներին կրոնական քարոզներով մեծացնել. «Դա կարծիք չէ, դա հերետիկոսություն է, որովհետև ես ու դու մեր իմացածի կեսը սովորել ենք մեր ծնողներից»։ Նրա կարծիքով՝ քրիստոնեությունը երեխաներին տալիս է ավելի, քան կրթությունն է. «Երեխաները ընտանեկան պատկանելիություն կսիրեն, եկեղեցին մի այլ բան չէ, քան մի մեծ ընտանիք»։ Ամառային դպրոցը գործելու է մինչև սեպտեմբեր ամիսը։