Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկինում կրծքագեղձի քաղցկեղով տառապած կանանց հղիությունը խրախուսվում է

Հասարակություն
kanayk

Ամերիկայի ձայն Չիկագոյում երեքշաբթի օրը «Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության» վեհաժողովի ընթացքում պարզ է դարձել, որ նախկինում կրծքագեզձի քաղցկեղով հիվանդ կանայք կարող են հղիանալ, որը նաև նպաստում է քաղցկեղի կրկնվելու հավանականության նվազեցմանը: Կրծքագեղձի քաղցկեղով նախկին հիվանդների համար հղիության որոշումը հաճախ կապված է բարձր ռիսկայնության հետ: «Դանա-Ֆարբեր» քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան Աննա Փարթրիջի խոսքերով, - «Երբ երիտասարդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, քիմիաթերապիան և հորմոնային թերապիան քաղցկեղի կանխարգելման և բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է, որով նա հաճախ պետք է անցնի»: Քաղցկեղի բուժմանը և կանխարգելմանը նպաստող դեղորայքի, այդ թվում՝ Տամոքսիֆենի (Tamoxifen) ընդունումը հղիության ընթացքում կարող է խնդիրներ առաջացնել, նույնիսկ՝ազդել բեղմնավորման վրա: Այդ պատճառով կանայք ստիպված են դադարեցնել հորմոնային թերապիան երեխա ունենալու համար: Սառան և նրա ամուսինը դիմել են այդ ռիսկին: «Շատ բարդ որոշում էր: Դժվար էր հրաժարվել Տամոքսիֆենից, որը, մեծ հաշվով, երաշխավորհում էր իմ կենսունակությունը, բայց մյուս կողմից՝ ապաքինվելուց հետո երեխա և ընտանիք ունենալը մեծ երազանք էր, որը ստիպեց ինձ վճռական որոշում կայացնել», - պատմում է Սառան: Գիտնականների նոր բացահայտումը զգալիորեն կթեթևացնի այս խնդրին առնչվող կանանց մտահոգությունները: Ուսումնասիրությունը պարզել է, որ անցյալում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ շուրջ 1200 կանանցից մեկ քառորդը կարողացել է հղիանալ: «Սա հուսադրող է այնքանով, որ հայտնի է դարձել, որ չկա տարբերություն նախկինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ և այլ կանանց միջև ովքեր ցանականում են հղիանալ», - գտնում է «Դանա-Ֆարբեր» քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան Աննա Փարթրիջը: Ավելին՝ նախկինում կրծքագեղձի քաղցկեղով տառապած կանանց մոտ հղիությունից հետո զգալիորեն նվազում է քաղցկեղի կրկնվելու հավանականությունը: