Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիրդուսցիները չեն ուզում հեռանալ շուկայի տարածքից. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
firdus-1

Ֆիրդուսի շուկայի աշխատակիցներն այսօր կառավարության դիմաց էին հավաքվել ու պահանջում էին, որ իրենց չզրկեն եկամտի միակ աղբյուրից ու չտեղափոխել այլ վայր. «Եկել են երկու օր առաջ ու մի շաբաթ ժամանակ են տվել։ Մենք պահանջում ենք, որ գոնե մինչև տարեվերջ մեզ ժամանակ տան, մենք սեզոնային մեր ապրանքը սպառենք, էլ ձմեռվա չբերենք ու դուրս գանք»,- ասում են ակցիայի մասնակիցները։ Նրանք համաձայն չեն այլ առևտրի կենտրոն տեղափոխվելու` քաղաքապետարաանի առաջարկին. «Ուրիշ տեղեր առևտուր չկա, մենք չենք ուզում ուրիշ տեղ գնալ, մեր հաճախորդնները մեզ գիտեն, գալիս են, նիսիայով տանում, հետո բերում են փողը, մի կտոր հացի փող ենք աշխատում»։ Ակցիայի մասնակիցններին կառավարության մոտ առաջարկել են գնալ քաղաքապետարան, քանի որ որոշումը հենց այդ կառույցն է ընդունել, սակայն ֆիրդուսի շուկայի աշխատակիցները ուզում են հենց վարչապետից ստանալ իրենց հարցերի պատասխանը։ firdd