Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալալյանների փառատոնին կհնչի Մանսուրյանի «Գիշերերգը» (տեսանյութ)

Մշակույթ
Untitled1-1

«Երանի մեր անվանի երաժիշտներից շատերի արժանի անունները հիշվեր նման փառատոնների միջոցով,- ասում է Տիգրան Մանսուրյանը,-Արամ Թալալյանն այս իմաստով իր ընտանիքի և գործի նվիրյալն է, որ կարողանում է նման փառատոն կազմակերպել»։  Վաղը Կամերային երաժշտության տանը կմեկնարկի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական 8-րդ փառատոնը։ Փառատոնի հիմնական նպատակն է պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ երաժշտությունը, նաև ելույթի հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար։ Փառատոնը կհյուրընկալի նաև անվանի երաժիշտների։ Երեք համերգի ընթացքում կհնչեն պրեմիերաներ, հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործություններ։ Բացման համերգին կհնչի Տիգրան Մանսուրյանի «Գիշերերգը»՝ ալտի, դաշնամուրի և ձայնի համար։ Փառատոնն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին։ Բացման և Փակման համերգներին նախասրահում կիրականացվի «Փյունիկ» հաշմանդամ երեխաների կողմից պատրաստված ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, որի հասույթը հենց իրենց կփոխանցվի։