Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է Հրաչյա Ռոստոմյանը, ես տենց մարդ չեմ ճանաչում. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
xVokQydDFUg

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ իր հիմնած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքի մասին լուրերին՝ նշելով. «Վերջին 10 տարին անընդհատ կրկնել եմ՝ եթե լինի մարդ, որ պատրաստ կլինի եւ ես կհավատամ, որ նա այն մարդն է, որ կհովանավորի Փյունիկը, կպահի, որպես ակումբի կգոյատեւի այն, պատրաստ եմ զրո կոպեկով Փյունիկը հանձնել այդ մարդուն: Վերջին ժամանակներս հայտնվեց այդ մարդը, որը իմ մեջ հավատ ներշնչեց, որ ինքը կպահի Փյունիկը՝ որպես արժեք: Վաճառելու մասին խոսք անգամ չի կարող լինել. որեւէ մեկը չի կարող ասել, որ որեւէ մեկը Հայրապետյան ընտանիքին Փյունիկի համար մի կոպեկ տվել է՝ մենք նրա 100 տոկոսանոց բաժնեմասը զիջել ենք այդ մարդուն, որը կհովանավորի ու կպահի Փյունիկ ակումբը: Ով մի հատ էլ գրեց, որ Փյունիկ ակումբը վաճառվել է, գումարի չափը կասեմ»: Ինչ վերաբերում է «Փյունիկ»-ի անվանափոխությանը, նա նշեց, որ սեփականատերը կորոշի՝ հանրային կարծիքի քննարկման է այդ հարցը դնելու. «Ես էլ հակված չեմ այդ անվանը. կարելի է ավելի լավ հայկական անուն դնել»: Նա անհիմն համարեց լուրերը, թե ինքը լքում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. «Ես չեմ հասկանում՝ ո՞վ է շահարկում, որ ես թողնելու եմ, փախնելու եմ, ՀՖՖ նախագահը մեկն է, ես եմ ու ես էլ իմ տեղում նստած եմ»: Նա պարբերաբար նկատողություն էր անում լրագրողներին, օրինակ՝ ասելով. «Երկու սուտկա Արցախում էի ու ամեն ինչ թողել, եկել էի այս ասուլիսի համար, հիմա հարցեր չկա՞ն»: Մի լրագրող փորձեց հետաքրքրվել՝ ի՞նչ նպատակով էր Արցախում, Ռուբեն Հայրապետյանի պատասխանը հնչեց նույն կոպտությամբ. «Այ, եթե Հենրիխին լավագույն մարզիկների ցանկում չես ներառել քո լրատվամիջոցում, դրա համար էլ չեմ ասի... Ժողովուրդ, ես Արցախում ապրում եմ, այնտեղ տուն ունեմ, ամսվա կեսն այնտեղ եմ, կեսն՝ այստեղ: Եվ որպեսզի չզանգեն իմ անձնական հեռախոսին՝ ասեն՝ լքում եք երկիրը, դրա համար եկա, ու ես հաճախակի գնում եմ այնտեղ»:  Ռուբեն Հայրապետյանն ավելի կտրուկ ու կոպիտ էր դառնում, երբ հարցը վերաբերում էր քաղաքականությանը, օրինակ՝ արդյոք ներկա պահին նա զբաղվո՞ւմ է ՀՀԿ գործերով. «Դուք ուրդե՞ եք գտնվում...դուք Հանրապետական մարզադաշտում եք, կուսակցության շենքում չեք: Ի՞նչ կապ ունի ձեր այդ հարցը այսօրվա իմ մամուլի ասուլիսի հետ: Տղա ջան, դուք չե՞ք սովորելու՝ ես ոչ պատգամավոր եմ, ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում, ճարպիկ տենց լրագրող ես էլի: Հանրապետական բառից երեւի շփոթել ես»: Մյուս հարցը, որ նրան դուր չեկավ, վերաբերում էր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ իր հակասություններին. «Ո՞վ է Հրաչյա Ռոստոմյանը, ես տենց մարդ չեմ ճանաչում, հարցը փոխեք էլի»: Ինչ վերաբերում է «Հրազդան» մարզադաշտին, ապա նա նշեց, որ ՖԻՖԱ-ն արգելել է այնտեղ ֆուտբոլային որեւիցե խաղ անցկացնել, քանի որ բազմաթիվ նորմեր չեն պահպանվել. «ՀՀ առաջնության խաղեր կարող ենք այնտեղ անցկացնել: Անցած տարի մարզադաշտի սեփականատերը արգելեց «Արարատ»-ին՝ այնտեղ խաղ անցկացնել: Ինչ վերաբերում է մարզադաշտի վաճառքին, ապա կարծեմ, բանկն է վաճառքի հանել: Բայց ասեմ՝ այնքան ահռելի գումար է ծախսվելու նրա վերանորոգման համար, դրա համար ավելի լավ է զրոյից կառուցենք: Ամենից շատ ես եմ պայքարել «Հրազդանի» պահպանման համար»: Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանի հավաքականում տիրող մթնոլորտին՝ ասելով. «Մենք մի ընտանիքի պես ենք՝ մարզիչներից բռնած, սպասարկող անձնակազմով, ֆուտբոլիստներով իրար լպստելով ման են գալիս»: