Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեք ինտրիգներ չփնտրենք այնտեղ, որտեղ չկա. Նորա Առուստամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nora

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Խաչիկ Մանուկյանի փոխարեն ԱԺ եկած Նորա Առուստամյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված լուրերի հետ, թե նրա հայրը Գագիկ Ծառուկյանի ընկերն է, ու քանի որ ընտրություններին կես մլն դոլար է ծախսել, որ աղջիկը գա խորհրդարան, ստիպել են Խաչիկ Մանուկյանին վայր դնել մանդատը: Նորա Առուստամյանն ասել է. «Եկեք ինտրիգներ չփնտրենք այնտեղ, որտեղ չկա: ԿԸՀ-ի կայքը բոլորիդ համար հասանելի է, իմ հավաքած ձայների թիվը եւս: Կարող եք տեսնել: Ինքնաբացարկների դիմումի հիման վրա եւ Ծառուկյան դաշինքի ղեկավարի եւ խմբակցության որոշման արդյունքում ես ստացել եմ իմ մանդատը»: Ավելին՝ տեսանյութով