Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի հարցում լուծում չի երևում (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant

Սահմանային լարումները հայ-ադրբեջանական սահմանին հայերի նկատմամբ Ադրբեջանի  ունեցած ատելության հետևանքն է։ Այդ լարումները միշտ կան, պարզապես առիթներն են տարբեր։ Կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նրա պնդմամբ՝ Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը կարծրացրել է դիրքորոշումը բանակցություններում. «Եթե մինչ այդ հայկական կողմը խոսում էր փոխզիջումների մասին, այժմ առաջին պլան է եկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը», ֊ասում է քաղաքագետը։ Նա խոսում է նաև Ադրբեջանում սկիզբ առած լրտեսական սկանդալի մասին. «Մոտ 40 զինվորական ձերբակալվել է՝ Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար։ Պետք է նշել, որ այդ անձինք սպանվում են ադրբեջանական իրավապահների կողմից և փակ դագաղներում հուղարկավորում։ Մենք տեսնում ենք, որ պատերազմով սպառնացող պետության զինված ուժերում այդքան լրտեսներ կան։ Դա ցույց է տալիս ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակի մասին, և դա ապացույցն է, որ Ադրբեջանը այս պահին պատերազմի չի գնա»,- ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։  Նա դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որում Ադրբեջանի անունը շեշտվում էր որպես ագրեսիա իրականացնող. «Սա, իհարկե, դրական է, և պետք է օրինաչափություն դառնա։ Իսկ դրա համար հայկական կողմը պետք է ակտիվ աշխատանքներ տանի»։  Քաղաքագետը Արցախի հարցի վերջնական լուծում չի տեսնում. «Ադրբեջանը չի ճանաչի Արցախի անկախությունը, հայկական կողմն էլ հենց այնպես զիջումներ չի անի»։  Նրա պնդմամբ՝ Հայաստանը Արցախը ճանաչված դարձնելու պրոցեսներ պետք է տանի միջազգային կազմակերպությունների և հանրության շրջանում։