Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներին անհրաժեշտ գումարի մի մասը հավաքվեց «Ակումբ 12»-ում (տեսանյութ)

Հասարակություն
erexaner-nkar-1

8.5 միլիոն դրամ՝ հանուն անապահով և խոցելի ընտանիքների 50 երեխաների կարիքները հոգալու։ Մանկական զարգացման հիմնադրամը անհրաժեշտ գումարի մի մասը հավաքեց Ակումբ 12-ում անցկացված բարեգործական աճուրդ-համերգի ընթացքում։ Նվիրատուներից են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ 1 միլիոն դրամ, Բիբլոս բանկը՝ 1.2 միլիոն, Հոլանդիայի հայ համայնքը՝ 1.3 դրամ է տրամադրել։ Աճուրդին մասնակցեց 130 գործարար, որտեղ վաճառվեց 15 կազմակերպության տրամադրած ծառայություն և արտադրանք։ Միջոցառմանը հավաքված գումարը ևս կգնա բարեգործության։ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշում է.  «Այդ երեխաները ունեն մանկական ուղեղային կաթված, դաունի սինդրոմ, ունեն աուտիզմ, զարգացման տարբեր խնդիրներ։ Եվ քանի որ երեխայի զարգացման խնդիրը չի կարող սպասել, մենք փորձում ենք նման միջոցառումների միջոցով  տեղական բիզնեսներին ներգրավելով այս երեխաների հարցերը լուծել»։ Մանկական զարգացման հիմնադրամն ունի նշված ծառայությունները մատուցելու հնարավորություն։ Այստեղ աշխատում են հատուկ հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, արթերապիստներ, սոցիալական աշխատողներ, և հենց նրանք էլ կզբաղվեն երեխաների առողջական վիճակի բարելավման գործով։