Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմի դեպքում Ադրբեջանը ողբերգություն կապրի. Արկադի Տեր-Թադևոսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kovandos

Պաշտպանության նախարարության վերջերս ներկայացրած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է գնահատում. «Դա ուղղված է նրան, որ մեր բանակի մարտունակությունը բարձացնենք»։ Նախիջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայումը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Մասնավորապես՝ այն կխախտի 1921 թվականին կնքված Կարսի պայմանագիրը։ Արկադի Տեր-Թադևոսյանը պնդում է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը պարտավոր է հաշվի նստել Հայաստանի ու Ռուսաստանի տեսակետների հետ, քանի որ այս երկրները ևս վերոնշյալ պայմանագրի կողմեր են. «Բայց մեզ չեն հարցնում, մերոնք էլ ոնց որ թե ձայն չեն հանում։ Ադրբեջանն ու Թուրքիան խախտում են միջազգային պայմանագիրը»։ Արցախի հերոսը հանգիստ է վերաբերվում թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ Դրանք անցկացվել են միշտ, և պետք չէ կարծել, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել։ Արկադի Տեր-Թադևոսյանը նշում է. «Եթե պատերազմ սկսվի, մենք մարդկային ցավալի կորուստներ ենք ունենալու, բայց և Ադրբեջանն ավելի շատ բան ունի կորցնելու՝ Մինգեչաուրի ջրամբարի ռեսուրսներն ապահովում են Ադրբեջանի էլեկտրաէներգիայի 40%-ը և հայկական կողմից հարված ստանալու պարագայում հետևանքները ծանր են լինելու։ Բացի այդ՝ Ադրբեջանը նստած է նավթի տակառի վրա, եթե պատերազմ լինի, այդ պետությունը ողբերգություն կապրի»։ Մանրամասները՝ տեսանյութում