Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնյակի փառատոնը կկայանա

Հասարակություն
cognac

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայկական կոնյակի փառատոնը հետաձգվում է, մասնավորապես՝ իբր տեղափոխվում է  մայիս ամսից հոկտեմբեր, չի համապատասխանում իրականությանը: Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնի կայանալու օրը և վայրը մնում են անփոփոխ. Փառատոնը կկայանա ս.թ. մայիսի 7-ին՝ ք.Ծաղկաձորում: Փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը: Փառատոնին իրենց տաղավարներով կներկայանան կոնյակի հայաստանյան առաջատար արտադրողները: Փառատոնի ընթացքում կլինի հյուրասիրություն՝ հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ: գործեն նաև բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ, զարդեր, հագուստ և այլն): Նախատեսվում է շոու ծրագիր, որն իրենց ելույթներով յուրովի կգեղեցկացնեն հայկական էստրադայի աստղեր Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը: Փառատոնը կավարտվի գեղեցիկ տոնական հրավառությամբ: Մուտքն անվճար է: Սպասում ենք բոլորին:   Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրաի