Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասսայական վազք՝ եռատոնին ընդառաջ

Սպորտ
unnamed7-1

Այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է ասուլիս՝ նվիրված «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով անցկացվող առաջին մասսայական վազքին:  Միջոցառման մասին խոսել են նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, Երևանում «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը:  Բանախոսները տեղեկացրել են, որ վազքը, նվիրված Շուշիի ազատագրմանը և Հայրենական պատերազմի հաղթանակին, մեկնարկելու է մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին: Մասնակիցները վազքով անցնելու են ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ: «Ցանկանում ենք հիմնել մի նոր ավանդույթ, որ մայիսի 9-ի հաղթանակները նշվեն ոչ միայն մշակութային, այլ նաև մարզական միջոցառումներով, որից այս անգամ ընտրվել է մասսայական վազքարշավը»,- ասել է Լևոն Վահրադյանը: «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը ներկայացրել է Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումների ցանկը, որոնք իրականացվելու են Հայաստանում:  Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի խոսքերով, վազքը մեկնարկելու է շատ գեղեցիկ միջոցառմամբ, որի ընթացքում ծաղկեպսակներ են դրվելու Անհայտ զինվորի հուշարձանին, իսկ ավարտին՝ բոլոր մասնակիցներն արժանանալու են պատվոգրերի: «Ցանկանում ենք, որ վազորդները միմիայն դրական տպավորություններ ունենան իրենց մասնակցությունից»,- նշել է Հ. Ավետիսյանը:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն