Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագետները սննդի հարցում զգոնության կոչ են անում (տեսանյութ)

Հասարակություն
asulis-2

Հայաստանը փոքր տարածքով երկիր է՝ շրջապատված ոչ բարյացակամ հարևաններով, և շատ զգույշ պետք է վերաբերվել այստեղ ներկրվող ապրանքներին. «Տարիներ առաջ ներկրված ձվի մեջ ալդրին հայտնաբերեցինք և մի քանի ֆուռ հետ տվեցինք։ Եթե մի մարդ այդպիսի ձու օգտագործեր, կթունավորվեր», ֊ասում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նա զգոնության կոչ է անում հատկապես մաքսային ծառայություններին՝ հայտնաբերելու համար անորակ մթերքը։ Տիկին Հակոբյանը վստահեցնում է՝ շուկայում այսօր էլ անորակ մթերք առկա է. «Ցայտուն օրինակ է լոլիկը, որին երբ ձեռք ես տալիս, այն բավականին պինդ է։ Սա նշանակում է, որ այն գենետիկորեն ձևափոխված է»։ Թուրքական լոլիկը կարմիր է, իսկ հայկականը՝ վարդագույն։ Ըստ Մելիտա Հակոբյանի՝ թուրքերն օգտագործում են գունավորող նյութեր, դա պետք է հաշվի առնեն ինչպես պետական մարմինները, որոնք զբաղվում են սննդի անվտանգության խնդիրներով, այնպես էլ քաղաքացիները, ովքեր սպառում են։ «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանի կարծիքով՝ Հայաստանում պաշտոնապես թույլատրվում է գյուղմթերք մշակելիս շուրջ 500 պատրաստուկ օգտագործել. «Չկա որևէ երաշխիք, որ այստեղ էլ չեն օգտագործվում չթույլատրված պատրաստուկներ»։ Մասնագետի պնդմամբ՝ մարդու օրգանիզմն անընդհատ ճնշման տակ է. «Մենք շնչում ենք կեղտոտ օդ, օգտագործում ենք թունաքիմիկատներ, ինչը շատ ծանր է նստում մեր օրգանիզմի վրա»։ Նրա պնդմամբ՝ հայաստանցի արտադրողները արտադրանք տալիս են հին տեխնոլոգիաներով։ Պետությունը պետք է խթանի նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի որակյալ սնունդ ունենալուն։