Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առևտրականները գոհ հեռացան կառավարությունից (տեսանյութ)

Տնտեսություն
action3

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տոնավաճառների աշխատակիցներն այսօր գոհ հեռացան։ Շուրջ երկու ժամ տևած բանակցություններից հետո առևտրականներին խոստացել են, որ հանգիստ կարող են աշխատել, որ ոք չի անհանգստացնի, իսկ առաջարկները կքննարկվեն։ Թեեւ տոնավաճառների աշխատակիցները հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, սակայն նա չի ընդունել. հարցերը քննարկվել են այլ պաշտոնյաների հետ։ Հիշեցնենք, առևտրականները բողոքում էին հարկային քաշքշուկներից։