Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ն որոշեց Թուրքիան նորից մոնիտորինգի տակ առնել

Քաղաքականություն
exxv

ԵԽԽՎ-ն, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը, կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Սա լրջագույն քաղաքական որոշում է. այս մասին հաղորդում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը։ «Թուրքիան, մինչև քվեարկությունը, հայտարարում էր, այդ պարագայում, ընդհուպ ԵԽ-ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարության մասին։ Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է»,- նշում է Ֆարմանյանը ու հավելում, որ այս որոշման մեջ անուրանալի մեծ դերակատարություն է ունեցել պատվիրակության հնաբնակը՝  ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։