Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք Մուրադը հայի տան քարը ամբողջ աշխարհին է ցույց տալիս (տեսանյութ)

Հասարակություն
18073230_1569846109706479_815331009_n

Ազգությամբ թուրք  Մուրադ Ալուչլուն  Երեւանում ամեն կերպ փորձում էր կապ հաստատել  իր եւ հայ աղջկա միջեւ:  Եվ որպեսզի այդ «կապը« կայանա, նա անցորդներին  խնդրեց   կարել իր  եւ հարեւանությամբ  կանգնած  աղջկա հագուստները: Մուրադը Ստամբուլից հեծանիվով  է  եկել  Երեւան:   Նա իր հետ  Սվազից հայի տան քար է վերցրել, որը  ցույց է տալիս բոլորին, երբ մեկնում է ճամփորդությունների։  Քարը այն տնից է , որտեղ  ծնվել է Մուրադի հայրը: Այնտեղ մինչեւ 1915թ.-ի Ցեղասպանությունը բնակվել է հայ ընտանիք։    Մուրադի մասին պատմությունը ներառված է  «Գործելով միասին» ճամփորդական հանդեսի մեջ, որն այսօր ներկայացվում էր հանրությանը՝ Խաչքարների պուրակում: Հայոց Ցեղասպանությունից հարյուր տարի անց, մի խումբ երիտասարդներ` Հայաստանից, Թուրքիայից և Գերմանիայից, 2015 թվականի աշնանն այցելեցել են Գյումրի, Արագածոտնի մարզ, Էջմիածին և Երևան: Նրանք հանդիպել են տարբեր ընտանիքների հետ, զրուցել անցյալի մասին, հետաքրքրվել ներկայիս վիճակով եւ  ապագայի տեսլականով: Ճանապարհորդության ընթացքում հավաքված տպավորությունները, հույզերն ու գիտելիքները գրի են առնվել  ճամփորդական հանդեսում: Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի` Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանի խոսքերով՝ հոդվածները շարադրվել են, քանի դեռ բոլոր տպավորությունները թարմ էին և անմշակ, ու  դեռ այն ժամանակ, երբ  ճամփորդությունը չէր ավարտվել։  unnamed (4) unnamed (3) unnamed (2) Մանրամասները՝ տեսանյութում