Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավն սկսեց հեծանվաերթով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed7-1

Մեկնարկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն սկսվեց հեծանվաերթով։ Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ կուսակցության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հեծանվով շրջել են Երեւանի կենտրոնական փողոցներով եւ վանկարկել «Եկիր Ծիրանի»: Զարուհի Փոստանջյանը Ազատության հրապարակում երեւանցիներին ազդարարեց, որ իրենք գալիս են Արեւի քաղաքին տալու մարդկային ջերմություն: Հրապարակեց նաեւ իրենց ծրագրային դրույթները, որոնք պատրաստվում են իրականացնել հաջողության հասնելու դեպքում: «Քաղաքը կարոտ է մաքրության, մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների: Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք եւ ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքին», – հայտարարեց Փոստանջյանը   Members of ‘Yerkir Tsirani’ party hold a cycle race from Freedom Square of Yerevan, Armenia Members of ‘Yerkir Tsirani’ party hold a cycle race from Freedom Square of Yerevan, Armenia Members of ‘Yerkir Tsirani’ party hold a cycle race from Freedom Square of Yerevan, Armenia Members of ‘Yerkir Tsirani’ party hold a cycle race from Freedom Square of Yerevan, Armenia Members of ‘Yerkir Tsirani’ party hold a cycle race from Freedom Square of Yerevan, Armenia Members of ‘Yerkir Tsirani’ party hold a cycle race from Freedom Square of Yerevan, Armenia Members of ‘Yerkir Tsirani’ party hold a cycle race from Freedom Square of Yerevan, Armenia