Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկինում շփման խնդիր ունեցող երեխան՝ երազանքի ճանապարհին (տեսանյութ)

Հասարակություն
vanik

16 –ամյա Վանիկ Գրիգորյանի հետ ցանկացած զրույց ավարտվում է որեւէ երգից հատվածի կատարմամբ։ Սակայն հիմա է, որ Վանիկն առհասարակ պատրաստ է լսել ու պատասխանել հարցերի։  Վանիկ Գրիգորյանի մայրը`  Ալինա Անդրեասյանն ասում է, որ երբ որդուն հարց էին տալիս, նա չէր կողմնորոշվում, թե իրենից ինչ են ակնկալում լսել։ Երբեմն նա առհասարակ չէր արձագանքում։ Աուտիզմ ունեցող եւ նախկինում հաղորդակցման համար փակ Վանիկը 72 ամսվա բուժման արդյունքում է, որ հիմա սովորում է դպրոցում, պատմում է, որ ամենից շատ սիրում է հանրահաշիվն ու ռուսերենը, երազում է երգիչ դառնալու մասին։ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի խոսքերով, հիմնադրամում աջակցում են ասուտիզմ, ուղեղի մանկական կաթված, ուիլյամսի, դաունի սինդրոմով, խոսքի զարգացման խնդիր ունեցող երեխաների։ lusine Մանկական զարգացման հիմնադրամում  17  տարվա ընթացքում  աջակցություն է ստացել մոտավորապես 2000 երեխա։ Նրանցից շատերը տարիներով են սպասել, որ պետպատվերի շրջանակում աջակցություն ստանան, քանի որ այդպիսի  երեխաները շատ են, իսկ պետական միջոցները՝ սուղ։ Միայն թե ժամանակն այս դեպքում ամենեւին էլ երեխաների օգտին չի աշխատում։ «Երբ երեխան 4-5 տարեկանում է մասնագիտական ծառայություն սկսում ստանալ, դա կարող է ավելի երկար տեւել, քան եթե 1.5 տարեկանում սկսեր բուժումը»։ Եթե երեխան զարգացման խնդիրներ ունի, իսկ ընտանիքը սոցիալապես անապահով է, հիմնադրամն անվճար է աջակցում երեխաներին։ «Մենք չենք նայում փարոս, հաշմանդամության կարգ կա՞, թե ոչ։ Սոցիալական աշխատողը այց է կատարում բնակարան, գնահատում է իրավիճակը, որից հետո բազմամասնագիտական խումբը տեսում է երեխայի խնդրի լուծման հրատապությունը, որից հետո, եթե կա ֆինանսավորում՝ երեխան կարողանում է օգնություն ստանալ»։ vanik vanik1 Ներկայումս  50 երեխա հիմնադրամից անվճար աջակցության է սպասում։ Այս երեխաների բուժման համար միջոցներ հայթայթելու համար մայիսի 16-ին հիմնադրամը նախատեսում է բարեգործական աճուրդ-համերգ կազմակերպել։