Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
17916575_1469967959721596_73006796_o

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է համադրել ապրիլի 2-ին ընտրած քաղաքացիների մատնահետքերը։ Այսօր այս հարցով դատական նիստն էր։  «Հնարավորություն ընձեռվի  մատնահետքերի համադրում իրականացվի, հաշվի առնելով, որ տեղամասերում մատնահետքերի սարքավորումները չեն ունեցել ընդհանուր ցանց ։Հասկանալու համար, արդյոք եղել են կրկնաքվեարկություններ թե ոչ»,- ասաց  ՕՐՕ դաշինքի փաստաբան Լևոն Օհանյանը ։ Դատարանում ԿԸՀ-ի ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանը չի ընդունում պահանջը։ « ԿԸՀ-ի վրա դրված չի եղել որևէ այդպիսի պարտականություն այդպիսի գործողություն կատարել։ Այն բոլոր գործողությունները, որ ԿԸՀ-ն պարտավոր է կատարել, կատարել է»,- նշեց ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը։ ԿԸՀ ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանը դատական նիստից հետո պնդեց՝ հրապարակվել են ընտրած քաղաքացիների ցուցակները և ընտրություններն էլ չեն ստվերվել։ Համոզված է՝ ընդդիմադիր դաշինքը մատնահետքերի համադրման հայց ներկայացրել է քաղաքական  նկատառումներով։  «Ելույթների ու հարցադրումների մեծ մասն սկզբից սկսվում էր քաղաքական աստառով և վերջանում էր հարցով, որը գործի հետ կապ չունի»։ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները հակադարձեցին՝ իրենք միտք չունեն հարցին քաղաքական աստառ տալ։  «Պետք է փարատվեն բոլոր կասկածները։ Սկսենք նրանից, որ արտագաղթի պայմաններում 1 մլն 600 հազար մարդ քվեարկել է, արդեն իսկ դա լուրջ կասկածներ է հարուցում։ Որտեղի՞ց այդքան ընտրող Հայաստանում»,- ասաց ՕՐՕ ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը։ Դաշինքի մասնագետները հավաստիացնում են, որ ընտրած քաղաքացիների մատնահետքերը հնարավոր կլինի համադրել կարճ ժամկետում, և ոչ թե ամիսների ընթացքում, ինչպես պնդում է ԿԸՀ-ն։  «Երկու թե երեք ամիս, մեր պետության, ազգային անվտանգության շահերից է բխում, որ այդ գործը կատարվի։ 02։42 Առողջ բանականություն ունեցող մարդկանց մոտ կասկած է առաջանում՝ որտեղից այսքան համառություն  ԿԸՀ-ին՝ չհամադրել մատնահետքերը»,- ասաց Գեղամ Նազարյանը։ Նրա պնդմամբ՝ եթե դատարանի որոշմամբ ընտրողների մատնահետքերը համադրվեն, ի հայտ կգա ընտրություն կատարած իրական թիվը։ Այն չի կրկնի ընտրողների արդեն իսկ հայտարարած թվին։ «Միջազգային դիտորդների առաջ պարտավորվել են , որ առաջին իսկ կասկածների դեպքում իրենք պատրաստ են համադրել։ Իրենք հիմա հրաժարվում են համադրել»։ Վարչական դատարանը որոշման մասին կհայտարարի ապրիլի 14-ի նիստում։  

 
oro oro1 oro2