Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկախ դիտորդ»-ի գործողությունների տեղեկանք

Քաղաքականություն
ditord

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 02.04.2017թ.-ի ընտրությունների ընթացքում դիտորդներին և Դաշինքի անդամ կազմակերպություններին իրավաբանական աջակցություն էին ցուցաբերում 27 իրավաբաններ: Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ, որոնցից 205 դեպքով դիտորդները ահազանգել են իրավաբանական խմբին: Դիտորդներից ստացված 205 ահազանգերի կապակցությամբ  իրավաբանները դիտորդներին տրամադրել են բանավոր խորհրդատվություն,  կազմել անհրաժեշտ գրավոր փաստաթղթեր՝ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ և հանցագործության վերաբերյալ հաղորդումներ: Ըստ այդմ՝ ահազանգերը կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

  • Զանգեր, որոնք հետապնդել են խորհրդատվական նպատակ (այս կամ այն նորմի մեկնաբանություն, օրենքով սահմանված կարգ, իրավիճակի լուծում և այլն).
  • Ընտրական ընթացակարգի հետ կապված խախտումների վերաբերյալ ահազանգեր, որոնք դիտորդը չի կարողացել լուծել ինքնուրույն.
  • Դիտորդի իրավունքների խախտումներ.
  • Ակնհայտորեն հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ:
Այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերել է խորհրդատվության կամ ընթացակարգային և (կամ) դիտորդի իրավունքների խախտմանը, իրավաբանները փորձել են գտնել արագ արձագանքման մեխանիզմ և խնդիրները վերացնել՝ լուծել տեղում, ինչին հնարավոր է եղել հասնել օրենքով սահմանված կարգի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով, հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցի միջոցով, մի քանի դեպքով տարածքային ընտրական հանձնաժողովներին և ոստիկանության թեժ գծին ահազանգելով: Իսկ երբ դիտորդների կողմից բարձրացված խնդիրը վերաբերել է հանցագործության վերաբերյալ տեղեկություններին, և դրանց վերաբերյալ առկա են եղել որոշակի վերաբերելի ապացույցներ, կազմվել են հանցագործության մասին հաղորդումներ և ներկայացվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև հրապարակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի  www.hcav.am կայքում: Այն ահազանգերը, որոնք վերաբերել են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների, անգործության կամ որոշման իրավաչափությանը, և դրանք հնարավոր չի եղել լուծել ահազանգի, խորհրդատվության կամ այլ միջոցով՝ իրավասու ընտրական հանձնաժողովին է ներկայացվել դիմում, բողոք կամ առաջարկություն: Մանրամասները՝ տեղեկանքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամներն են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Գորիսի մամուլի ակումբ  կազմակերպությունները