Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր». «Ազատություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
heydi

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան անդրադարձել է ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին: «Դժբախտաբար, պետք է նշեմ, որ մեր դիտարկումները ընտրությունների օրը ոչ միշտ էին դրական: Մենք նկատեցինք կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք միջամտում էին ընտրական գործընթացին՝ ընտրատեղամասերի բացումից մինչև քվեների հաշվարկը: Մենք տեսանք, որ նրանց ներկայությունը ազդեցություն թողեց ընտրողներ վրա, և եթե նույնիսկ մենք անձամբ չենք տեսել գործարքներ, մեր տեղացի գործընկերները բացատրեցին, թե ինչպես է ընտրակաշառքի համակարգը գործում», – ասել է Հաութալան: Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր: «Մենք հստակորեն տեսանք, որ բժիշկները և ընտրական հանձնաժողովի անդամներն ամեն ինչ արեցին, որ հիվանդները քվեարկեն մեկ կուսակցության և մեկ տարածքային թեկնածուի օգտին, նույնիսկ եթե ընտրողները ցանկանում էին այլ թեկնածուի ընտրել», – ասել է Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավարը։ Մանրամասները՝ այստեղ