Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը՝ ճանապարհների անմխիթար վիճակի մասին

Քաղաքականություն
vahan

ՀՀ  տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ  մարզերում ճանապարհների անմխիթար վիճակին, մասնավորապես՝ Սյունիքի մարզին. «Այդ ճանապարհին պետք է հիմնանորոգում կատարվի։ Հիմա ինչ որ կատարվում է, դա կամ միջին նորոգում է, կամ ուղղակի փոսալցում։ Դրա համար էլ ճանապարհը հին է, հիմքերն արդեն թուլացել են, հիմնանորոգման ծրագրեր պետք է լինեն»,- ասաց նախարարը սակայն դժվարացավ ասել, թե կոնկրետ երբ կլինեն այդ ծրագրերը. «Ծրագրերն արդեն ներկայացվել են, ֆինանսական միջոցների առկայության դեպքում արդեն աշխատանքները կլինեն»։ «Ա1+»-ի հարցին, թե ձմեռվանից հետո բոլոր երկրներո՞ւմ է ճանապարհներն այդպիսի վիճակում հայտնվում, թե՞ միայն Հայաստանում է ու կապվա՞ծ է ասֆալտի որակի հետ, նախարարը պատասխանեց. «Հայաստանում դուք տեսնում եք ջերմաստիճանային տատանումներ, ամառվա +50-ից , մինչեւ ձմեռը -40 հասնում է որոշ տեղեր: Նման պայմաններում ճանապարհները դժվար է սպասարկել»: