Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովուրդը դժգոհություն չունի. Մերուժան Տեր-Գուլանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
meruzh

25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. «Ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ», ֊ասում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր֊Գուլանյանը։  Նրա համար անակնկալ չէին արդյունքները. «Մարդկանց հետ շատ եմ շփվում, և եղել է այն, ինչ պետք է լիներ»։  Գրողին զարմացրել է ԵԼՔ դաշինքի արդյունքը, որ Դաշնակցությունից ավելի շատ ձայն հավաքեց. «ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա», ֊ասում է Մերուժան Տեր֊Գուլանյանը։  Ցավոք հնարավոր չեղավ արյունալի միջադեպերից խուսափել, բայց դա տեղի ունենում է նաև այլ երկրներում. «Բայց և այնպես, 25 տարվա ընթացքում արդար ընտրություններ անցկացվեցին»։  Այնուամենայնիվ, ընդունում է, որոշ առողջ ուժերին չհաջողվեց հաղթահարել նվազագույն շեմը. «Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար, նա պետք է լիներ Ազգային ժողովում»։ Ինքը կուզեր նաև ՕՐՕ դաշինքին տեսնել օրենսդիրում, բայց դրա համար ժողովրդին չի մեղադրում. «Մարդիկ լսել են ծրագրերը, և ձայն են տվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանին հավատացին մարդիկ»։  Մերուժան Տեր֊Գուլանյանն անգամ համարում է, որ ընտրակաշառք չի բաժանվել, իսկ ժողովուրդն էլ դժգոհություն չունի։