Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10.000 դրամ բաժանելն ընտրակաշառք չէ. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները մեծ քայլ էին դեպի առաջ. համոզված է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը. «Նեգատիվ երևույթներ եղել են, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Քաղաքական ուժերի ԿԸՀ չդիմելը դրա վառ ապացույցն է»։ Գագիկ Մինասյանը չի շտապում ընտրողներին 10.000 դրամ բաժանելը անվանել ընտրակաշառք։ Ըստ նրա՝ դա բոլորովին այլ երևույթ է. «Կաշառքն այն է, երբ տալիս են գումար, որ ինչ-որ մեկն այդ մարդու ասածը անի։ Երբ դու չես կարող վերահսկել ու ստուգել՝ նա արել է քո ասածը , թե ոչ, ապա դա չի կարող այլևս կաշառք համարվել։ Իսկ ընտրախցիկում ինքներդ գիտեք, անհնար է վերահսկել ու իմանալ , թե ում է քվեարկել ընտրողը»։ Այլ հարց է, որ մարդիկ չեն ընդվզում. «Եթե այդքանից հետո մարդը գնում է և ընտրում այն մարդուն, որն իրեն նվաստացրել է, էլ ինչ կարելի է ասել, պետք է չընտրեն»։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք կորուստ չի համարում ՀՀԿ-ն այն, որ ԱԺ-ում այլևս չեն լինի Հովհաննես Սահակյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Դավթյանը պատգամավորը պատասխանեց. «Ոմանք ընտրվում են, ոմանք՝ոչ, դա նորմալ ընթացք է»։