Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրություններն անցկացրել է երեք հոգի. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-1

Այս խորհրդարանը ոչ լեգիտիմ է,- այսօր հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով առաջադրված Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ ընտրություններն անցկացրել է երեք հոգի՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան։ «Արդեն ընտրակաշառք վերցնողները փոշմանել են, որովհետև էդ փողը պրծավ»,- հավելեց բանախոսը։ Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա դաշինքը դեռ մտածում է՝ մասնակցի՞, թե՞ ոչ։ Արմեն Մարտիրոսյանը ընտրություններին մասնակցած անձանց թիվը՝ 1մլն 577 հազարը, համարում է հեքիաթների ոլորտից. «Հայաստանում հազիվ 1 մլն 800 հազար մարդ ապրի»։