Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պահանջում են ներողություն խնդրել եզդիներից

Քաղաքականություն
3-2

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորության թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք»:

Այս գրառումից առաջ նա մեկ այլ գրառում է արել, որում հայտարարել է.«Եզդի տավարները հրավառություն են անում Սերժիկի համար: Դե իրենց երեխեքը չեն ծառայում»,- գրել է պատգամավորության թեկնածուն՝ մոռանալով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ երեք եզդի զոհ է եղել:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է սույն գործչի քայլը և պահանջում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին հրապարակային ներողություն խնդրել Հայաստանի եզդի քաղաքացիներից:
Մեզ համար ընդունելի չէ դաշինքի առանձին գործիչների արձագանքները և պահանջում ենք պաշտոնական հրապարակային արձագանք:
ՀՀ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետևողական լինել և սկսել իրավական պրոցես Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանի դեմ:

Սինջար եզդիների ազգային միավորման խորհուրդ

Գլխավոր լուսանկարում՝ Անուշ Զուրաբյանը՝ 2 տղամարդկանց միջև

4 2 1 5