Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ասում է հարկային արտոնություններ է լինելու՝ սուտ է ասում. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-bagratyan

Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ մենք տվել ենք ամենահետաքրքիր լուծումները. ասում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու  Հրանտ Բագրատյանը. «Մենք չենք կենտրոնացել պոպուլիստական քայլերի վրա, կամ տեխնոլոգիական քայլերի վրա, ենթադրենք գյուղում տարածել կաթիլային ոռոգումը,սա ծրագիր չի, սա գիտության եւ տեխնիկայի նվաճումներ են: Դա գալիս է ասելու, որ մարդիկ գաղափար չունեն, թե ինչ է ծրագիրը»: «Ա1+»-ը գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին զրուցել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու  Հրանտ Բագրատյանի հետ: -Ո՞րն է ձեր կուսակցության դիրքորոշումը Հայաստանում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ինչպիսի՞ քայլեր են նախատեսված ծրագրով: Որո՞նք են ձեր կուսակցության կողմից առաջարկվող մոտեցումները տեղական արտադրության բարելավման ուղղությամբ: Գյուղատնտեսությունը աղքատ է այնքանով, որքանով աղքատ է երկիրը, բայց մեզ մոտ գյուղատնտեսությունը ավելի աղքատ է, քան թե երկիրը: Գյուղի հետ աշխատելու մեխանիզմը այնպիսին է, որ ավելացված արժեքի հարկը գյուղից գալիս է քաղաք: Գյուղացին վաճառում է խաղող, այդ խաղողից ստանում են գինենյութ, օղի կամ կոնյակ: Այսինքն՝ ԱԱՀ-ն մնում է քաղաքում, ստացվում է, որ քաղաքը մի փոքր թալանում է գյուղը: Բոլորը հեշտությամբ խոսում են տոկոսներից ու վարկեր են փակում, բայց ես ամեն ինչը անհեթեթություն է, որովհետեւ հիմնական պրոբլեմը այն է, ինչ ես եմ ասում: -Ինչպիսի՞ հնարավորություններ եք առաջարկում  գյուղացուն: Օրինակ՝ հարկային արտոնություններ, սուբսիդավորման մեխանիզմներ: Մենք հարկային արտոնությունների վրա շեշտ չենք դնում, որովհետեւ պետք է բյուջե լրացնենք, մենք համարում ենք դա բացարձակ խաբեություն ու հիմարություն: Որոշ դաշինքներում կա նման բան, ես ձեզ ուզում եմ ասել, որ դա սուտ է, դա հնարավոր չէ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում