Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավոր Իշխան Բարսեղյանին կդատի նոր դատավոր

Քաղաքականություն
ishxan

Կաշառք վերցնելու կասկածանքով կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործը  մակագրվել է  նոր դատավորի՝ Վաչե Մարգարյանին: Վերջինս մարտի 10-ին է նշանակվել դատավոր: Մինչ դատավոր նշանակվելը նա  աշխատել է  Երևան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:  Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործը քննում էր դատավոր Կարեն Մարդանյանը, սակայն նա նշանակվել էր   Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր եւ դադարեցվել էին  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա լիազորությունները: Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը  1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող  եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ  անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: