Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1000 դրամների մասին օրենքի դեմ հայցադիմումն ուղարկվեց դատարան

Քաղաքականություն
դրամ

2017 թ. հունվարից ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի» համաձայն ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից հաշվարկվում և պետական բյուջե է փոխանցվում 1000-ական ՀՀ դրամ, որով խախտվում է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը: Օրենքով դրոշմանիշային վճար դիտարկված 1000-ական դրամները գանձվում են հարկադիր ձևով և դրա դիմաց քաղաքացիները որևէ ծառայություն չեն ստանում, այնինչ 2005 թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը «պարտադիր վճար» եզրույթը մեկնաբանելիս պարտադիր է համարում դրա դիմաց վճարողի օգտին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական նշանակության գործողություններ կատարելը: ՀՀ քաղաքացիները հարկադիր վճարում են ինչ-որ դրոշմանիշերի համար, որոնց մասին տեղեկություն չունենք և դրա դիմաց որևէ ծառայություն չենք ստանում: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով անհիմն հարստացել է՝ ՀՀ քաղաքացիներից հարկադիր ձևով գանձելով 1000-ական դրամներ: Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Ավելին՝ այստեղ