Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ դեպքերում ընդդիմադիրներն են հրահրում». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
Artak-zaqaryan

Մեզ համար գերխնդիր է անբիծ մաքուր ընտրություններ անցկացնել, եւ որեւէ գյուղապետ, թաղային հեղինակություն ու հանցագործ տարր չի կարող ստվերել ընտրական գործընթացը: Անդրադառնալով Ջրառատում տեղի ունեցած իրադարձություններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանը: «Շատ դեպքերում նաեւ մեր ընդդիմադիր կուսակցությունները կամ նրանց աջակցող ուժերն են հրահրում այդպիսի անթույլատրելի արարքներ, որտեղ ողջ հասարակական կարծիքը եւ տրամադրությունները ուղղվում են այն երեւույթին, որ տեսեք մեզ նորից չհաջողվեց անցկացնել մաքուր ընտրություններ: Այսօրվանից որոշները եփվում են, հետընտրական զարգացումներով, որ կարողանան պատճառներ, բացատրություններ գտնել իրենց պարտությունների եւ չբավարարված ակնկալիքների համար»: Ըստ նրա՝ հասարակության մեջ քիչ են մարդիկ, որ կողքից են նայում ընտրական գործընթացներին, դրանով պայմանավորված՝ կարող է  լինել նաեւ որոշակի լարված հարաբերություն, սակայն որեւէ լարված հարաբերություն չպետք  անցնի այն սահմանը, որից հետո քրեական պատասխանատվությունն է կամ անթույլատրելի արարքը: Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց անհարկի չլարել իրավիճակը, անհարկի հակասություններ չփնտրել եւ եթե տեղի են ունեցել անթույլատրելի իրադարձություններ, ապա դրանք չքաղաքականացնել: Անդրադառնալով Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» մահվան պատճառներին, նա նշեց, որ գործընթացները քաղաքականացնել եւ դրա հիման վրա հանրային տրամադրություններ ձեւավորել չի կարելի: «Յուրաքանչյուր խնդիր, որտեղ կա անգործության պատճառով պատճառված վնաս, պետք է ուսումնասիրության ենթարկվի»: