Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Ղուկասյան. «Լեզվի պոռնիկն ավելի վատ է, քան կնոջ պոռնիկը» (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan111

Վարդան Ղուկասյանը բանսարկություն է համարում մամուլի այն տեղեկությունները, թե ինքը Գյումրիում հարվածել է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին. «Էլ դուք բան ու գործ չունիք, տեսնում եք, որ Շիրակը խաղաղ է, Գյումրին խաղաղ է, անպայման մի բանսարկություն պիտի անեք, իսկ բանսարկուն գիտե՞ս ով է՝ Սատանան է: Հանգիստ մնացեք էլի, ուրդեղի՞ց եք գտնում էդ նյութերը, բերում կպցնում մեզի»: Շիրակի մարզը հաշտ ու համերաշխ է: Ըստ Վարդան Ղուկասյանի, լրատվամիջոցներին դա ձեռք չի տալիս, լրատվամիջոցներին պետք է, որ ինչ-որ մեկն ինչ-որ մյուսին հարվածի, որպեսզի իրենք ուրախանան: Իսկ ինքը Սուքիաս Ավետիսյանի հետ իրականում մոտիկ է, խփել չէր կարող. «Գիտե՞ս սուրբ գիրքն ինչ է ասում՝ վարդապետների մեկնության մեջ, ասում է՝ լեզվի պոռնիկն ավելի վատ է, քան կնոջ պոռնիկը»: