Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեարկությունը վերահսկելու որեւէ մեխանիզմ չկա. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik-minasyan

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը  հիշեցնում է՝ ընտրությունների ժամանակ  կաշառք տվողը եւ վերցնողը ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Նա նման դեպքում խորհուրդ է տալիս դիմել ոստիկանություն: Քիչ չեն դեպքերը,  երբ ընտրակաշառքը որպես բարեգործություն է ներկայացվում: «Եթե  որեւէ մեկը բարեգործություն է անում մեկ ուրիշին, կարծում եմ դատապարտելի բան չկա: Եթե ինքը չի ուզում, չի վերցնի այդ բարեգործությունը: Բայց ենթադրենք դրա պարագայում ինչ-որ ձեւով պարտադրված է քվեարկել ինչ- որ քաղաքական ուժի օգտին, անիմաստ է, վերահսկման որեւէ մեխանիզմ չկա, դա ուղղակի բացառված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց խմբակցության պատգամավորը:        Գագիկ Մինասյանն այսօր անդրադարձավ նաեւ սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկացած արկածախնդրության դեպքում պետք է պատասխան տա զոհերի գնով:   «Եթե ամեն օր սպասենք պատերազմի վերսկսման, կարող ենք հետաձգել պատերազմի վերսկսումը»,- եզրափակեց Գագիկ Մինասյանը: