Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքակրթությունից՝ բարբարոսություն. ադրբեջանական նահանջ (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

1988-ին Սումգայիթում հայերի ջարդերը միակ ցեղասպանական գործողությունը չէր, որ ադրբեջանցիներն իրականացրել են հայերի նկատմամբ։ Դրան հաջորդեցին Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում հայերի զանգվածային կոտորածները։ Տասնամյակներ անց էլ Ադրբեջանի պետությունը չի փոխել ցեղասպանի բնութագիրը. հիշեցնում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Դրա վկայությունն էր ապրիլյան պատերազմում խաղաղ բնակիչների նկատմամբ գործողությունը։   «Ես դա բնութագրում եմ որպես քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն հետընթաց։ Եվ սա է, որ բնորոշ է եղել քաղաքական այն գործիչներին, որոնք որդեգրել են ցեղասպանական քաղաքականություն»։ Մինչև հիմա լուծում չի ստացել Սումգայիթից տեղահանված հայերի փոխհատուցման հարցը. հիշեցնում է պատմաբան Գևորգ Մելքոնյանը։ Սրան հակառակ՝ Ադրբեջանն ակադեմիական մակարդակով փաստերը խեղաթյուրելու փորձեր է անում. «Հրատարակվում են աշխատություններ, որտեղ 88 թվականի դեպքերը ներկայացվում է ոչ թե ադրբեջանցի խուժանի արարք, այլ հայերի կողմից հրահրված, պրովոկացիոն գործողություններ»։