Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց սումգայիթյան զոհերի հիշատակը (տեսանյութ)

Քաղաքականություն
24ab004f5897c7a3ec2777811db7501e

ԱԺ նիստի սկզբում այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ 1988թ. փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված  հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է այսօր. «Այս եղեռնի ու զանգավածային տեղահանման զոհ գնացին մեր բազմաթիվ հայրենակիցներ: Սումգայիթյան դեպքերը ցույց տվեցին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, եթե աշխարհը չի դատապարտել նախորդները»:  ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց սումգայիթյան եղեռնի, ազգային խտրականության զոհ դարձած հայերի հիշատակը: Գալուստ Սահակյանը նաեւ նշեց, որ այսօր ժամը 12:30-13:30-ը ԱԺ-ում տեղի կունենա ՎՊ նախագահի փակ, գաղտնի ընտրությունները: Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է մեկ թեկնածու՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը: