Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շփոթմունք՝ Օսկարի մրցանակաբաշխությանը

Հասարակություն
mahershala-ali

Այսօր՝ Օսկարի ամենամյա մրցանակաբաշխությանը, «Լավագույն ֆիլմ» ամենահեղինակավոր անվանակարգում «Օսկար»¬ը բաժին Է հասել Բարրի Ջենկինսի «Լուսնի լույսը» ժապավենին, որը պատմում է Մայամիի աղքատ թաղամասերում մեծացող դեռահասների մասին։ Ընդ որում՝ այս անվանակարգի հայտարարման ընթացքում սխալ է տեղի ունեցել, ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել Էին, թե պարգեւը ռեժիսոր Դեմիեն Շազելինն է՝ «Լա Լա Լենդ» մյուզիքլի համար։ oscar Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխության 89¬րդ արարողության վարող հոլիվուդյան դերասան Ուորեն Բիթին վրիպումը բացատրել է նրանով, որ իրեն սխալ ծրար են տվել։ Մրցանակաբաշխության կազմակերպիչները ներողություն են խնդրել կատարվածի համար։ Նախնական հաղթողի հայտարարությունից հետո Շազելը բեմ Է բարձրացել եւ երախտիքի խոսք ասել: Սակայն այդ պահին կազմակերպիչները հայտարարել են, որ սխալ Է տեղի ունեցել, որ իրականում մրցանակը շնորհվել Է «Լուսնի լույսը» ժապավենին: Երբ հայտարարվել է իրական հաղթողը, երաժշտական ֆիլմի պրոդյուսեր Ջորդան Հորովիցը արձանիկը փոխանցել է «Լուսնի լույսի» պրոդյուսերին։ «Լա Լա Լենդ» ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը հաղթող է ճանաչվել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։ Այդպիսով 32- ամյա ռեժիսորը ամենաերիտասարդն է, որ երբեւէ արժանացել է այդ պարգեւին։ Լավագույն դերասանուհի Է ճանաչվել «Լա Լա Լենդ»-ի հերոսուհի Էմմա Սթոունը: emma-stone Դերասանուհի Վիոլա Դեւիսը, որը խաղացել Է ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի «Պարիսպներ» ֆիլմում, «Օսկար»¬ի դափնեկիր Է դարձել երկրորդ պլանի դերի համար: 43-ամյա ամերիկացի դերասան Մահերշալա Ալին «Օսկար» մրցանակ Է շահել «Լուսնի լույսը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար;  «Լուսնի լույսը» ընդհանուր առմամբ երեք «Օսկար» - ի է արժանացել»։ Ռեժիսոր եւ սցենարիստ Բարօրի Ջենկսը մրցանակ է ստացել լավագույն ադապտացված սցենարի համար, իսկ դերասան Ալի Մահերշալան  հաղթել է լավագույն դերասան անվանակարգում (գլխավոր նկարում) :