Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով (տեսանյութ)

Քաղաքականություն
5rTZBTap4ho

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո  ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը Լրագրողներին  ասաց, որ կուսակցությունը որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոզարշավ ու օգտվելու է բոլոր միջոցներից: Նա նշեց, որ կուսակցության գործադիր մարմինը մանրամասն քննարկել է ծրագիրը, նախնական քարոզչությունն ընթանալու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով: «Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգությունը: Անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացու հուզող խնդիր է, և մենք` որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանենք և զարգացնենք մեր ազգային անվտանգությունը, որովհետև առանց ուժեղ անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ որորտներում զարգացումների մասին»,- ընդգծեց Շարմազանովը, հավելելով,  որ Հայաստանի համար հաջորդ կարևոր խնդիրը տնտեսական առաջընթացն է: «Մենք կներկայացնենքայն ուղիները, որոնք թույլ կտան առաջընթաց ապահովել տնտեսության բոլոր բնագավառներում»: ՀՀԿ խոսնակը նշեց, որ իրենք քարոզարշավը անելու են բացառապես օրենքով սահմանված կարգով, թեեւ չի բացառում, որ կեղծ տեղեկություններ տարածվեն՝ իբր ՀՀԿ-ն կաշառք է բաժանում: Ըստ Շարմազանովի, դրանք կեղտոտ տեխնոլոգիաներ են, որոնք նոր չեն եւ միայն Հայաստանում չեն, որ օգտագործվում են: «Եթե լսելով լինի, ես էլ շատ բան եմ լսում, որ այս կամ այն ընդդիմադիր ուժը տարբեր խոստումներ են տալիս»,- ասել է նա: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը՝ նա նշել է. «Կա իրավական խնդիր, պարոն Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել: Անկախ նրանից, թե ում որդին է, օրենքի առաջ բոլորս հավասար ենք»: Առավել մանրամասն՝ տեսանյութում