Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կառավարությունը լավ չի աշխատել. Human rights watch (տեսանյութ)

Հասարակություն
human

Հայաստանի կառավարությունը չնայած ստանձնել է  երեխայի այլընտրանքային խնամքի կենտրոնների բեռնաթափման  գործընթացը,  սակայն  իր պարտավորությունները լիարժեք չի կատարում: Սա Human rights watch   միջազգային  իրավապաշտպան կազմակերության եզրակացությունն է. «Կառավարությունը լավ չի աշխատել, հաստատությունների թիվը այս ընթացքում առանձնապես չի նվազել: Երեխային կարող ես հանել մանկատնից, բայց դա դեռ հարցի լուծում չէ, դու պետք է ապահովես նրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ասում է  Human rights watch-ի Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն Ջեյն Բուխանանը։ Խնդիրը, ըստ հետազոտողների, ամենեւին էլ ֆինանսական չէ: Այն միջոցները, որ տրամադրում է պետությունը խնամքի կենտրոններին, կարող էր օգտագործվել ավելի արդյունավետ. «Տարեկան ամեն երեխայի խնամքի համար 3000-5000 դոլար են տրամադրում մանկատանը, մեծ ծախսեր են նաեւ այդ շենքերի պահպանությունը, անձնակազմի վարձատրությունը:  Եթե այս գումարները վերաբաշխվեն ընտանիքներին, ապա երեխաները հնարավորություն կունենան  մնալ այնտեղ, քանի որ հաստատություններում հայտնված երեխաների 95 տոկոսը գոնե մեկ ծնող ունի»: Կազմակերպության ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում պատշաճ չի իրականացվում նաեւ ներառական կրթությունը: «Դպրոցներում մենք տեսանք  հաշմանդամություն ունեցող երեխաներ, բայց հարմարություններ նրանց համար գրեթե չկային, նրանք նաեւ չէին մասնակցում  ուսումնական գործընթացին, պարզապես նստած էին դասարանում, իսկ դա ամենեւին էլ ներառում չէ»: 12 -ամյա Մարի Մինասյանը հաճախում է Գորիսի միակ ներառական դպրոցը: Նա հաշմանդամություն ունեցող միակ երեխան է դպրոցում, քանի որ հարմարություններ այնտեղ գրեթե չկան. «Ինձ համար դժվար է բարձրանալը, վերելակ ու թեքահարթակ չկա: Դժվար է նաեւ զուգարանի հարցը, քանի որ ես սովորում եմ 3-րդ հարկում, իսկ աղջիկների զուգարանը առաջինում է»,- պատմում է Մերին: Human rights watch-ի փորձագետները   կարծում են, որ պետությունը պետք է ռեսուրսների ճիշտ տեղաբաշխում անի այս խնդիրները լուծելու համար:  Ոչ թե այլընտրանքային  խնամքի հաստատություններում , այլ համայնքային դպրոցներում պետք է լինեն համապաստասխան մասնագետներ , որպեսզի երեխան կարողանա ստանալ ներառական կրթություն եւ միեւնույն ժամանակ մեծանա ընտանիքում: