Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը Հայրիկյանի առաջարկը համարում է ժամանակավրեպ

Քաղաքականություն
edmon-marukyan

Էդմոն Մարուքյանի հայտարարությունը. Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2017 թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը:

Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ: