Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդանանց տոնը՝ Նյու Յորքում

Հասարակություն
r1

Փետրվարի  13- ին, Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանում նշվեց Վարդանանց տոնը ։ Ցերեկույթը բացեց վարժարանի տնօրեն Սեդա Դավիթյանը ։ Դրոշակների ներսբերման արարողությունից հետո հնչեցին ԱՄՆ և ՀՀ օրհներգերը։  Ներկայացվեց օրվա հայտագիրը, որին մասնակցեցին վարժարանի տարբեր դասարանների աշակերտները ։ Կատարվեցին «Քաջն Վարդան Մամիկոնյան», «Բարեկենդան», «Վարդանանց Տոն» և այլ երգեր՝ խմբավար Անահիտ Պողոսյանի ղեկավաությամբ, նվագակցությամբ՝ Նուարդ Տատուրյանի։ Հնչեցին նաև  բազմաթիվ բանաստեղծություններ ։ Ցերեկույթն ավարտվեց   Ճանաչված մանկավարժ Զարմինե Պողոսյանի սրտի խոսքով. «Հարգելի հյուրեր, մեծ մայրեր, մեծ հայրեր և ծնողներ, այսօր կրկին հավաքվել ենք այստեղ՝ նշելու  Վարդան Մամիկոնյանի տոնը, երբ ողջ ժողովուրդը միասնաբար   ոտքի ելավ Հայրենիքը պաշտպանելու։  Փառք ու պատիվ Հայ մեծ զորավար Վարդան Մամիկոնյանին» ։ r4 r2 r3 ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու  Յորք Լուսանկարները ՝ հեղինակի