Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտերպոլի պատասխանը ՀՀ ոստիկանությանը՝ Լապշինի հարցով

Քաղաքականություն
interpol

ՀՀ ոստիկանության հարցում էր ուղարկել  Ինտերպոլի միջազգային քարտուղարությանը Բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ  եւ ստացել է  պատասխան. «Մենք ստուգել ենք եւ  հաստատում ենք, որ տվյալ թեման  չի գտնվում  IPSG- ի տվյալների բազայում: Բացի այդ, մենք նաեւ փոխանցել ենք Ձեր խնդրանքը մեր իրավաբանական վարչությանը եւ կտեղեկացնենք Ձեզ թեմայի շուրջ ավելի շատ տեղեկություն իմանալուն պես»,- Ինտերպոլի միջազգային քարտուղարությանը նման պատասխան է տվել ՀՀ ոստիկանության հարցմանը՛ ՀՀ ոստիկանությունը մասնավորապես գրել էր իր հարցման մեջ. «Տեղեկացնում ենք, որ Բելառուսի պատկան մարմինների կողմից Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը ադրբեջանական իշխանություններին վերջերս արժանացել է հասարակական մեծ հնչեղության: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսում այն բանից հետո, երբ նրա նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնությամբ հայտարարվել է  միջազգային մակարդակով հետախուզում Ինտերպոլի միջոցով , ինչը մեծ անակնկալ էր մեզ համար, քանի որ  վերոնշյալ անձը հետապնդվում է քաղաքական նպատակներով: Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստուգումները e-ASF համակարգի միջոցով չտվեց որեւէ դրական արդյունք: Այս առնչությամբ, խնդրում ենք Ձեզ հրատապ կարգով մեզ տեղեկացնել՝ արդյո՞ք Ադրբեջանը հայտարարել էր կամ է Լապշինի նկատմամբ միջազգային մակարդակով հետախուզում Ինտերպոլի միջոցով եւ արդյոք որեւէ համագործակցություն եղել է Ինտերպոլի հետ, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում ենք տեղեկացնել մեզ, արդյոք ադրբեջանական իշխանությունների խնդրանքը Լապշինի նկատմամբ միջազգային մակարդակով հետախուզում հայտարարելու քննվել է Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածի շրջանակներում եւ կցանկանայինք իմանալ նաեւ արդյունքները: Հաշվի առնելով Ինտերպոլի անվան այս անհիմն շրջանառությունը, որը բացասաբար է  անդրադառնում կազմակերպության դերին ու հեղինակությանը, խնդրում ենք Ձեզ արագ արձագանքել մեր հարցմանը»։