Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանի հեռացումը կթուլացնի կուսակցությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1ac089c2c918eb753e9658a53ba0ab64

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դեռ տրամադրված չէ խոսել լրագրողների հետ առաջիկա ընտրություններում իր առաջադրվելուց։ Նա շնորհավորում է Նոր տարին։ Արտակ Սարգսյանն այսօր 5 տարվա ընթացքում առաջին անգամ էր ուզում խոսել Ազգային Ժողովի դահլիճում, չհաջողվեց: Լրագրողների հետ խոսեց եւ մեկնաբանեց տեղեկությունները, թե անձնագրեր է հավաքում իր ընտրատարածքի ընտրողների թիվը մեծացնելու համար։ Հանրապետական Արթուր Գեւորգյանն ամենայն հավանականությամբ կառաջադրվի Դավիթաշեն համայնքից: Ոստիկանապետի փեսան թեժ ընտրապայքար չի սպասում։ Նա համաձայն չէ, որ Հանրապետականը հեղինակազրկված է եւ դա պիտի որ ազդի իր քվեների վրա։ Սեյրան Սարոյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները համարում է մրցում՝ ինքն առաջադրվելու է այդ մրցումներում՝ ով ընտրվեց, ընտրվեց, ինքը գոնե դպրոցներ է կառուցել որպես պատգամավոր, ոչ որպես պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյան։ Ի դեպ, պատգամավորը խոստովանեց, որ Հովիկ Աբրահամյանի հեռացումը Հանրապետականից հաստատ կթուլացնի կուսակցությունը։   Ավելին՝ տեսանյութով