Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատաշուկայում բարձրագույն կրթության պահանջը շատ քիչ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
ashxatashuka

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը կատարել է հետազոտություն՝ պարզելու կրթության եւ աշխատաշուկայի կապի հիմնախնդիրները։ Հարցումներն իրականացվել են ՀՀ ողջ տարածքում՝ 2500 գործատուի, 34 ուսումնական հաստատություններում սովորող 522 բարձր կուրսերում սովորող ուսանողների եւ 195 պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։ Ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի խոսքերով, թափուր աշխատատեղերի 60 տոկոսը պահանջում է միջին մասնագիտական կրթություն, 25 տոկոսը պահանջում է բարձրագույն կրթություն, 15 տոկոսը առհասարակ որակավորում չի պահանջում։ Հետազոտության համաձայն՝ այն մասնագիտացումները, որոնք առավել ինտենսիվ են եւ շատ ուսանողներ են սովորում, չեն համապատասխանում գործատուների կողմից պահանջվող թափուր աշխատատեղերին։ Նրա տեղեկացմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կա անհամապատասխանություն զբաղեցրած պաշտոնների եւ դրա համար անհրաժեշտ կրթության միջեւ։ «Օրինակ մենեջեր- վաճառողների համար բարձրագույն կրթական մակարդակ չի պահանջվում, մինչդեռ Հայաստաում նկատվում է բարձրագույն կրթական համակարգից ներհոսք դեպի այսպիսի աշխատատեղեր»։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Մասնագիտական կողմորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի խոսքերով, մասնագիտական կողմնորոշումը պետք է սկսել տարրական դասարաններից, երբ խնդիրը դրվում է մարդու անձնային տվյալների եւ անձնային որակների բացահայտման վրա, 5-6 –րդ դասարաններում պատկերացումները պետք է հնարավորինս շատ լինեն մասնագիոտությունների, զբաղմունքների մասին, քանի որ անգամ բարձր դասարաններում դեռեւս չեն տարանջատում մասնագիտությունը զբաղմունքից։ Կենտրոնը անցկացրել է մասնագիտական կողմնորոշման դասընթացներ ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերի դպրոցներում։ Արդյունքում, ըստ Հ. Գեւորգյանի, այն աշակերտները, որոնք մասնակցել են դասընթացներին, ավելի հիմավոր պատկերացումներ ունեն մասնագիության կողմնորոշման հարցում։ «Դասընթացն անցած աշակերտների միայն 0.6 տոկոսն է տեսնում իր ապագան երկրից դուրս, մինչդեռ դասընթաց չանցածների 1.2 տոկոսն իր ապագան պատկերացնում է երկրից դուրս»։ Ըստ նրա՝ այս դասընթացները հանրակրթական հաստատություններում պարտադիր ներդնելու անհրաժեշտություն կա։