Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմ դեմ խաղ կա՞. գեներալները՝ Եռաբլուրում (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-2

Ոչ մեկն էլ իրավունք չունի Սերժ Սարգսյանից նեղանալ, այդ թվում Սեյրան Օհանյանը եւ Հովիկ Աբրահամյանը. այսօր Եռաբլուրում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը. «Սերժ Սարգսյանն այն մարդն է, որ բոլորիս վրա իր լուման ունի:  Եւ Հովիկ Աբրահամյանը եւ Սեյրան Օհանյանը եւ ես,  եւ իմ նման շատ շատերը: Մենք չպետք է մոռանանք, որ Սերժ Սարգսյանը անցած տարիներին իր բարի եւ կամեցող գործը բոլորի նկատմամբ արել է: Կարող էր ոչ մեկն էլ այդ պաշտոնին չհասներ, եթե չլիներ Սերժ Սարգսյանը»: Իսկ հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին զարմացրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քայլը. «Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ է, ինքը գիտի՝ իր մտածելակերպը: Ես իրեն չեմ բերել, որ ասեմ:  Բայց  1989 թվից ճանաչել եմ, որպես զինվորական եւ միասին ճանապարհ ենք անցել: Բայց Հովիկ Աբրահամյանի հետ ոչ ճանապարհ եմ գնացել, ոչ էլ»: ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի գնահատմամբ մեր բանակը ուժեղ տղա է: Եռաբլուրում ԱԺ պատգամավորն անդրադարձել է նաև ներքաղաքական հարցերի. «Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում,  եւ որպես իր ընկեր ցավում եմ նրա համար»։ Հովիկ Աբրահամյանի քայլը Սեյրան Սարոյանը հրաժարվում է մեկնաբանել։ Խորհրդարանական ընտրություններին Սեյրան Սարոյանը կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով. «Իմ դեմ խաղ կա՞: Որ գնամ, ռեյտինգային եմ գնալու, առանց ինձ տխուր է լինելու ձեզ համար»: